Օսկարակիր պրոդյուսերը ներողություն է խնդրել Օբամայի մասին ռասիստական կատակների համար

10:39 • 12.12.14

Հոլիվուդյան պրոդյուսեր Սքոթ Ռուդինը ներողություն է հայցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից` նրա հասցեին հնչեցրած ռասիստական կատակների համար:

 

Ինչպես նշում է  vz.ru-ն, տհաճ կատակների մասին հայտնի է դարձել վերջերս Sony Pictures Entertainment կինոընկերության համակարգչային ցանցի վրա տեղի ունեցած հաքերային հարձակման հետևանքով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահին վերաբերող վիրավորական կատակներն օսկարակիր Սքոթն արել է Sony Pictures Entertainment կինոստուդիայի ղեկավարներից մեկի` Էմի Պասկալի հետ էլեկտրոնային նամակագրության ժամանակ:

 

«Ես մի քանի բան եմ ասել, որոնք ընդամենը կատակ էին, սակայն սթափ հայացքով նայելու դեպքում դրանք ամենևին էլ ծիծաղելի չեն, այլ՝ չմտածված ու աննրբանկատ խոսքեր: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ»,- նշվում է Ռուդինի տարածած հաղորդագրության մեջ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին հաքերները կոտրել են Sony Pictures Entertainment-ի համակարգչային ցանցն ու համացանցում զետեղել մի քանի նոր նկարահանված ֆիլմ, ինչպես նաև ընկերության աշխատակիցների էլեկտրոնային նամակները:

 

Օսկարակիր պրոդյուսերը ներողություն է խնդրել Օբամայի մասին ռասիստական կատակների համար