Համացանցում են հայտնվել Տոլստոյի անհայտ գործերը

01:25 • 12.12.14

«Ամբողջ Տոլստոյը` մեկ քլիքով». համացանցում հայտնվել է Տոլստոյի հոբելյանական 90-հատորյակի էլեկտրոնային տարբերակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Այս եզակի բազմահատորյակի ստեղծմանը մասնակցել է  3000 կամավորական աշխարհի 49 երկրից՝ Տոլստոյի թոռնուհի Ֆյոկլա Տոլստայայի գլխավորությամբ: Նրանք թվայնացրել և խմբագրել են բոլոր գործերը 541 օրում: Իսկ որպեսզի էլեկտրոնային տարբերակը առավելագույնս մոտ լինի բնագրին, կամավորները երեք անգամ կարդացել են 46820 էջ:

 

Տոլստոյի՝ 90-հատորանոց ժողովածուն եզակի հրատարակություն է համարվում: Տպվել է երեսուն տարի՝ 1928 - 1958 թթ-ին՝ ընդամենը 5 հազար օրինակով: Դրանում տեղ են գտել Տոլստոյի բոլոր գործերը, այդ թվում՝ սևագրերն ու օրագրերը: