Բևեռային արջից մինչև աֆրիկյան ցեղախմբեր. «Տարվա ճանապարհորդական լուսանկարիչ» մրցույթի հաղթողները (լուսանկարներ)
Հայտնի են դարձել 2014-ի «Տարվա ճանապարհորդական լուսանկարիչ» մրցույթի հաղթողները, որոնց ներկայացրած լուսանկարները պատկերում են Երկիրը` ինչպես կախարդական գեղեցկության, այնպես էլ՝ դաժանության մեջ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` մրցույթի ընդհանուր հաղթող է ճանաչվել է բրիտանացի լուսանկարիչ Ֆիլիպ Լի Հարվին` Նամիբիայի «Հիմբա» ցեղախմբի անդամների ու Եթովպիայի Լալիբելեի եկեղեցիները պատկերող լուսանկարներով: Բրիտանացու գործերը գնահատելիս դատավորները նշել են, որ նրա լուսանկարման տեխնիկան ամեն ինչ պատկերում է նրբագեղ, գեղեցիկ ու ապշեցուցիչ:
Նամիբիայի «Հիմբա» ցեղախումբը, Ֆիլիպ Լի Հարվի


Լալիբելե, Եթովպիա, Ֆիլիպ Լի Հարվի

Սպիտակ արջը Հյուսային բևեռում, ավստրալացի Ջոշուա Հոլկո

Լեհ Յակուբ Ռիբիցկի, Երկիր, օդ, կրակ, ջուր անվանակարգի հաղթողը

Նամիբիայի անապատը, նիդերլանդցի Մարսել վան Օստեն

Ստորջրյա տարածքների լուսանկարիչ բրիտանացի Թերի Սթիլին հաղթել է կրեատիվ ճամփորդական պորտֆոլիո անվանակարգում

Միկոնոս, Հունաստան, Ջորջիա Մալհոլանդ

Մալայզիացի Նիգ Կին պատկերել է Չինաստանի Յունան նահանգի բնակիչներին

Պերու, Բրիտանացի Թիմոտի Ալեն











