Թուրքիայում հայերի մասին պատմող գիրք է լույս տեսել

16:22 • 13.12.14

Սասունի  Թեքևլեր գյուղից  Ադնան Արսլանի «Ընկուզենին» գիրքը հանձնվել է ընթերցողների դատին:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Չաղդաշ» կայքը,  գրքում Արսլանը խոսել է հայերի բնակավայրերի ու ապրելակերպի մասին:

 

«Վեպի նպատակը հայ ժողովրդի, ամենակարևորը՝ կանանց ու երեխաների վերապրած մեծ ողբերգության մասին գրելն ու այն հաջորդ սերունդներին փոխանցելն էր: Այս վեպը որոշակի փաստերի վրա հիմնվելով պատմում է իրական դեպքերի մասին»,- ասել է հեղինակը:

 

Նա ընդգծում է, որ ընկուզենին հայերի համար երկու խորհուրդ ունի:

 

«Առաջին իմաստը անհաջողություն բերելն է: Հավատում են, որ մահ է բերում: Մյուսն նշանակությունն էլ նրա ստվերի շուրջ համախմբվելն է՝ արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու համար: Եվ ամենակարևորը՝ ընկուզենին անցյալի հուշերի ու մտքերի կենդանի վկան է»,- ասել է հեղինակը:

Թուրքիայում հայերի մասին պատմող գիրք է լույս տեսել