Դեպարդյոն Աֆրիկայում երկու առյուծ է սպանել ու կերել նրանց միսը
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն խոստովանել է, որ սեպտեմբերին Աֆրիկա այցի ժամանակ երկու առյուծ է սպանել ու կերել նրանց միսը, հայտնում է Взгляд-ը։
Նրա խոսքով՝ կենդանիներին կրակելու անհրաժեշտությունն առաջացել է ինքնապաշտպանության նպատակով. մեքենան, որում գտնվել է նա և ևս մի քանի մարդ, փչացել է ճանապարհին։
«Մեր մեքենան փչացավ Բուրկինա Ֆասոյի մայրուղիներից մեկում։ Թփերից դուրս եկավ 2 առյուծ, նրանք կանգնել էին մեր առաջ ու չէին շարժվում։ Մենք ունեինք մի ելք՝ սպանել նրանց»,-պատմել է դերասանը։
Նա նաև ասել է, որ այնուհետ փորձել են կենդանիների միսը։










