Տոկիոյում կայացել է Dior-ի ցուցադրությունը (լուսանկարներ)
Ֆրանսիական Dior նորաձևության տունը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կազմակերպել է Dior Pre-Fall հավաքածուի ցուցադրությունը: Սա առաջին դեպքն է, երբ բրենդի նախաաշնանային հավաքածուն ներկայացվում է շոուի տեսքով. նախքան այս նորաձևության տունը սահմանափակվում էր look book-երի թողարկմամբ:
Ինչպես նշում է Tatler, բրենդի կրեատիվ դիզայներ Ռաֆ Սիմոնսը «ծագող արևի երկիր» է բերել ոչ միայն հագուստի 63 նմուշ, այլև իր նոր աստղային մուսաներին` դերասանուհիներ Օդրի Տոտուին և Հեյլի Սթայնֆելդին:
























