Մեներգիչների հանրապետական մրցույթ, գալա համերգ, ցուցահանդես՝ նվիրված Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին
2014 թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 19:00, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կամփոփվեն մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի արդյունքները, հաղթողներին կհանձնվեն մրցանակները, տեղի կունենա գալա համերգ:
Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
Դեկտեմբերի 14-ին, սկսած ժամը 18:00-ից, օպերային թատրոնի ճեմասրահում, մինչ գալա համերգը սկսելը, տեղի կունենա Գ. Գասպարյանին նվիրված մեծ ցուցահանդես:










