Միջին Արևելքի Վենետիկը. Իրաքի լողացող եղեգնյա կացարանների մշակույթը (լուսանկարներ)

00:45 • 13.12.14

Oddity Central-ը ներկայացրել է Իրաքի Տիգրիս-Եփրատյան ճահիճները, որոնք 23 300 քառ. կմ տարածք են գրավում` ավելի շատ, քան Վենետիկի ափն ու Ֆլորիդայի «Էվերգլեյդս» ազգային պարկը միասին:

 

Ճահիճը բնակեցված է եղել 5000 տարի շարունակ, այնտեղ ամենածաղկուն շրջանում կես մլն մարդ է բնակվել: Մադան կոչվող բնակչությունը բաղկացած է մի քանի ցեղախմբերից, որոնք էկոլոգիական կենցաղ են վարում` իրենց գեղեցիկ տեղակայված կացարաններով: Կացարաններն իրենցից  ջրից քաղված եղեգներից կառուցված լողացող տներ են ներկայացնում:

 

 Դրանք ժամանակավոր կառույցներ են, որոնք պատրաստվում են 3 օրում` առանց մեխի կամ փայտի կիրառման: Դարեր շարունակ տարածաշրջանը ապաստարան է եղել բանտարկյալների ու ստրուկների համար: Հնագույն արաբական ճարտարապետությունը վերջին տարիներին քիչ-քիչ վերանում է և անհետացման եզրին է գտնվում:

 

 

mudhif

_MG_6540

deserm

marsh

 

venice-of-the-middle-east4