Անջելինա Ջոլին ջրծաղիկով է հիվանդացել (տեսանյութ)

13:28 • 13.12.14

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չի կարող մասնակցել ծրագրված միջոցառումներին՝ ջրծաղիկով հիվանդանալու պատճառով, հայտնում է gazeta.ru-ն՝ New York Daily News-ին հղումով։

 

Դերասանուհին 39 վայրկյան տևողությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ բացատրում է, թե ինչու նա չի կարող հայտնվել հանրության մեջ։

 

Նա ներկա չի գտնվի նաև իր «Անկոտրումը» ֆիլմի շնորհանդեսին, որն էկրան կբարձրանա դեկտեմբերի 25-ին։

 

«Ես կլինեմ տանը, կքորվեմ ու կկարոտեմ բոլորիդ։ Չեմ կարող դրան հավատալ, քանի որ այդ ֆիլմը մեծ նշանակություն ունի ինձ համար...Սակայն այսպիսին է կյանքը»,- ասել է Ջոլին։

 

 

Անջելինա Ջոլին ջրծաղիկով է հիվանդացել (տեսանյութ)