«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ»-ի հավակնորդները 323-ն են
Ամերիկյան կինոակադեմիան ընտրում է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգի 323 թեկնածուներից 5 հավակնորդներին. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ֆիլմերը 34-ով ավելի են նախորդ տարվա մասնակիցներից:
«Օսկարին» հավակնել կարող են առնվազն 40 րոպե տևողություն ունեցող այն ֆիլմերը, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը ցուցադրվել են Լոս Անջելեսի կինոթատրոններում՝ առնվազն 7 օր:
Ֆիլմերի ցուցադրման ֆորմատը կարևոր չէ:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության նոմինանտները կհայտարարվեն 2015թ.-ի հունվարի 15-ին, իսկ մրցանակակիրները կհայտարարվեն հոլիվուդյան Dolby Theatre սրահում փետրվարի 22-ին կայանալիք միջոցառման ընթացքում:










