Ուզբեկստանի պետական թանգարանը 15 տարի վաճառել է արվեստի նմուշները` դրանք փոխարինելով կեղծվածներով

13:04 • 13.12.14

Ուզբեկստանի Արվեստի պետական թանգարանը, որը գտնվում է մայրաքաղաք Տաշքենդում, հայտնվել է լուրջ սկանդալի կենտրոնում: Պարզվում է՝ թանգարանի աշխատակիցները վերջին 15 տարվա ընթացքում վաճառել են ներկայացված արվեստի նմուշներն ու դրանք փոխարինել կեղծված տարբերակներով:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, նմուշները վաճառվել են 100-800 դոլարով: Դեպքի առնչությամբ թանգարանի մի քանի աշխատակից ձերբակալվել է:

 

Մասնավորապես, թանգարանի գլխավոր համակարգող Միրֆայազ Ուսմոնովը դատապարտվել է 9 տարվա, իսկ մյուս 2 աշխատակիցները` 8-ական տարվա ազատազրկման:

 

Հայտնի է, որ բացի խորհրդային նկարիչների աշխատանքներից՝ վաճառվել է նաև եվրոպացի նկարիչների 25 օրիգինալ աշխատանք:

Ուզբեկստանի պետական թանգարանը 15 տարի վաճառել է արվեստի նմուշները` դրանք փոխարինելով կեղծվածներով