Վիկինգների 1000-ամյա գանձերին վերադարձվել է երբեմնի փայլն ու ճոխությունը (լուսանկարներ)
Բրիտանացի մասնագետները վերականգնել են վիկինգներին պատկանած զարդերի հավաքածուի երբեմնի շքեղ տեսքը` նմուշները մաքրելով կեղտից ու կրկին փայլեցնելով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ուշագրավ զարդերի հավաքածուն, որն ունի 1000 տարվա պատմություն, հայտնաբերվել է դեռևս 2012թ.` Յորքշիրի հյուսիսային հատվածում:
Հավաքածուում ներառված են թրի ոսկյա բռնակ, արծաթյա բազմաթիվ վզնոցներ, մատանիներ, 29 հատ արծաթյա ձուլակտոր, ոսկյա դրամներ:
Հայտնաբերված նմուշների ռեստավրացիոն աշխատանքը տևել է մի քանի ամիս: Նշվում է նաև, որ մայիսին Յորքշիրի թանգարանը 97.000 դոլարով գնել է հավաքածուն և այժմ պատրաստվում է այն ցուցադրության հանել:















