Անցնող տարվա 10 լավագույն արտ-ինստալյացիաները` լուսանկարներով
Նկարիչներն իրենց արվեստը ներկայացնում են ոչ միայն պատկերասրահներում ցուցադրվող կտավների միջոցով, այլև հսկայական ինստալյացիաներով, որոնք տեղադրվում են պատկերասրահի պատերից դուրս: Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում անցնող տարվա լավագույն արտ-ինստալյացիաները:
888 246 կերամիկական կակաչ, որոնք «տնկվել են» Լոնդոնի «Թաուեր» աշտարակի շուրջ: Կակաչներից յուրաքանչյուրը խորհրդանշում է Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված բրիտանացի զինվորին:



Քանդակները ստեղծել է Ռոբին Ուայթը պողպատե մետաղալարերից` հեքիաթային կերպարներ պատկերելով:



Նյույորքցի նկարիչը անհավանական գեղեցիկ նկարներ է պատկերում քաղաքի փողոցներում և հրապարակներում: Նկարիչը պատկերները ստանում է փոշուց, որը ցողում է ձեռքով:



Սեպտեմբերի սկզբին Նևադայի անապատում անցկացվում է «Այրվող մարդ» (Burning Man) փառատոնը, որը հայտնի է ֆանտաստիկ քանդակների առատությամբ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշական է և արտահայտում է տոնախմբության ոգին:



Ժամանակի տրամվայը. 30 000 լուսադիոդային լապտերներով պատված տրամվայը վերածվել է ժամանակի մեքենայի: Ամեն տարի Բուդապեշտում սովորական տրամվայները պատվում են բազմաթիվ լույսերով, որի արդյունքում հրաշալի տեսարան է հայտնում քաղաքում:



Մետաղյա ջարդոնից պատրաստված քանդակների հեղինակը քանդակագոր Ջոն Լոպեսն է, ով իրական չափսերին համապատասխանող կենդանական քանդակներ է ստեղծում:



Օդային ցանցերը ամերիկացի նկարչուհի Ջանետ Էշելմանի հայտնի գործերն են: Նա սովորաբար հսկայական կախովի քանդակներ է տեղադրում քաղաքներում:



Հոլանդիայի Զյունդերտ քաղաքում անցկացվում է ծաղկային քանդակների ամենամեծ շքերթը: Յուրաքանչյուր կոմպոզիցիա ստեղծվում է մեծ քանակությամբ ծաղիկներից:



Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը Սիդնեյի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն ունեն վայելելու Ավստրալիայի «Քանդակները` ծովափին» ամենամյա ցուցահանդեսը:



Հսկա սպիտակ ճագարը պատրաստվել էր Թայվանի արվեստների ամենամյա փառատոնի շրջանակներում: 25 մետրանոց կենդանին պատրաստվել է փայտից, պենոպլաստից և թղթից:












