Բեյոնսեն կարճամետրաժ ֆիլմ է թողարկել (տեսանյութ)
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն թողարկել է կարճամետրաժ ֆիլմ` Yours and Mine` 11 րոպե տևողությամբ մտորում փառքի, սիրո և մահվան մասին: Երգչուհին կիսվել է իր ամենագաղտնի ապրումներով, գրում է filmpro.ru-ն:
«Ինչպես ցանկացած մարդ, ես շատ բաների միջով եմ անցել: Իմ տարերքը միշտ էլ եղել է երաժշտությունը: Եվ ես երջանիկ եմ, որ երաժշտությունը դարձել է իմ աշխատանքը: Յուրաքանչյուրի կյանքում պետք է լինի մի բան, որը նշանակություն է հաղորդում նրան:Մի ինչ-որ հավերժական բան, աչքին անտեսանելի»,- ֆիլմում ասում է երգչուհին:
Բեյոնսեն բացառում է նաև, որ ցանկանում է լինել անկախ, նրա կարծիքով` ոչ ոք չի կարող լավ լինել ամեն ինչում: «Հույսը ուրիշների վրա դնելը` նորմալ է: Միգուցե, դա լավագույնն է, ինչը մենք կարող ենք անել: Սակայն ոչ ոք չի կարող քեզ երջանիկ դարձնել, դրան պետք է հասնել ինքնուրույն»,- նշել է Բեյոնսեն:
Ֆիլմում երգչուհու հետ հայտնվում են նաև նրա ամուսինը` Jay-Z-ն և դուստրը` Բլյու Այվի Քարտերը: Երկու օրում ֆիլմն ավելի քան 2 մլն դիտում է ունեցել:










