Նորվեգիայում հայտնաբերվել է Դիսնեյի սուրբծննդյան առաջին մուլտֆիլմը

17:17 • 14.12.14

Առաջին սուրբծննդյան մուլտֆիլմը, որը ստեղծել է Ուիլյամ Դիսնեյը և որը նախկինում համարվում էր կորած, հայտնաբերվել է Նորվեգիայի հյուսիսում գտնվող գրադարաններից մեկում, հայտնում է РИА Новости-ն:


«Դատարկ գուլպաներ» սև ու սպիտակ ֆիլմի գլխավոր հերոսը Օսվալդ` երջանիկ նապաստակ, անունով կերպարն է, որը դարձել է Միկի Մաուսի նախատիպը:


«Մենք չգիտեինք, որ դա կինոյի կորած գանձ է»,- նշել են գրադարանում:


Disney ընկերության մասնագետները պարզաբանել են, որ մուլտֆիլմը տևում է 5:30 րոպե, սակայն 30-ից 60-րդ վայրկյանները ձայնագրությունում չեն պահպանվել:


Նորվեգիայի ազգային գրադարանի ղեկավարությունը որոշել է ձայնագրությունը հանձնել Disney-ին:

 

Նորվեգիայում հայտնաբերվել է Դիսնեյի սուրբծննդյան առաջին մուլտֆիլմը