«12 տարվա ստրկություն» ֆիլմի ռեժիսորն արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի

15:51 • 14.12.14

Բրիտանացի ռեժիսոր Սթիվ Մաքքուինը ստացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ` «համաշխարհային կինեմատոգրաֆում հատուկ ներդրում ունենալու համար», տեղեկացնում է Deutsche Welle-ն:


«12 տարվա ստրկություն» օսկարակիր ֆիլմի հեղինակին մրցանակը հանդիսավոր արարողության ժամանակ Ռիգայում հանձնել է կինոակադեմիայի նախագահ, գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը:


Լավագույն սցենարի համար մրցանակ են ստացել «Իդա» դրամայի հեղինակներ բրիտանուհի Ռեբեկա Լենկևիչը և լեհ Պավել Պավլիկովսկին:


«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել գերմանացի ռեժիսոր Մարկ Բաուդերը:

«12 տարվա ստրկություն» ֆիլմի ռեժիսորն արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի