Pink Floyd-ի թմբկահար Սթիվ Ֆորմանին կարող են արտաքսել Մեծ Բրիտանիայից

20:17 • 14.12.14

Ամերիկացի թմբկահար Սթիվ Ֆորմանին, ով աշխատել է Pink Floyd-ի և Դևիդ Բոուիի հետ, մտադիր են արտաքսել Բրիտանիայից: Երկրի ՆԳՆ-ի տվյալներով` երաժիշտը բավարար դրամական միջոցներ չի վաստակում Միացյալ Թագավորությունում գտնվելու համար:

Ինչպես գրում է ТАСС  գործկալությունը` Classic Rock ամսագրի տվյալներով` Գլազգոյում Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում դասավանդող Ֆորմանի տարեկան աշխատավարձը կազմում է 31000 ֆունտ ստերլինգից (48 700 դոլար) քիչ գումար: Հենց այդ գումարն է անհրաժեշտ օտարերկրա քաղաքացիների բնակության համար` ըստ Բրիտանիայի օրենքի:

Երկրպագուները առցանց խնդրագիր են տեղադրել համացանցում` հուսալով, որ դա կօգնի նրան պահել երկրում: Ներկա պահին խնդրագիրը ավելի քան 3600 ստորագրություն է հավաքել անհրաժեշտ 5000-ից:

Սպասվում է, որ Ֆորմանի հետագա ճակատագրի մասին որոշումը կկայացվի հունվարին:

 

 

Pink Floyd-ի թմբկահար Սթիվ Ֆորմանին կարող են արտաքսել Մեծ Բրիտանիայից