Բրիտանացի կին ռեժիսորն «ամուսնացել է» ամազոնյան ցեղի ռազմիկի հետ, որ կարողանա զբաղվել ցեղի խնդիրներով. լուսանկարներ
Բրիտանացի կին ռեժիսորն Էկվադորում «ամուսնացել» է տեղի ցեղերից մեկի առաջնորդի հետ: Այս մասին հայտնում էDaily Mail-ը և մանրամասներ ներկայացնում:
21-ամյա Սարա Բեգամը թողել էր Լոնդոնը և Ամազոնի ավազան գնացել Հուարոանի ցեղին ուսումնասիրելու նպատակով: 3,000 անդամ ունեցող ցեղն այժմ ենթակա է նավթարդյունահանող ընկերությունների ճնշումներին:
Բրիտանացի ռեժիսորը երկու շաբաթ է անցկացրել ցեղի գյուղում. նրան գրկաբաց են ընդունել, չնայած հայտնի է, որ 50-ականներին նույն ցեղն սպանել էր իր մոտ գնացած ամերիկացի միսիոներիներին:
Բրիտանուհի հյուրը ձեռնադրման արարողություն է անցել, որի ժամանակ ձեռնադրվողը մերկ է և միայն փետուրներից պսակ է կրում: Արարողությունից հետո նա իմացել է, որ դա ամուսնության ուժ ունի: Բարեբախտաբար՝ միայն ծիսական: Իսկ «ամուսինը» ցեղի մարտիկներից 50-ամյա Գինկտոն է: Այս կերպ ռեժիսորը ավելի մոտ է դառնում ցեղին և նրանց խնդիրներին ու դրանց լուսաբանմանը:




















