Գյուղ, որը մնացել է առանց տղամարդ բնակիչների. CNN-ի թղթակցի անդրադարձը հայկական Լիճք գյուղին (լուսանկարներ)
Ամերիկյան CNN հեռուստաալիքի թղթակից Ջուլիեն Պեբրելը (լուսանկարում) այցելել է Հայաստանի Հանրապետության Լիճք գյուղ և ներկայացրել գյուղական կյանքը, գրում է CNN News-ը։

Այս գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ մինչև 9 ամիս ապրում են ՌԴ-ում։ Գյուղի կանայք ուժեղ և վճռական են ամուսինների և եղբայրների բացակայության ժամանակ և բոլոր գործերը գերազանց կատարելով՝ գյուղը «կենդանի» են պահում, նշում է նա։
Կանայք թղթակցին պատմել են, որ չնայած առկա դժվարություններին՝ թե՛ ֆինանսական և թե՛ կենցաղային, իրենք միևնույն է՝ ամուր են և սիրով լի։
Թղթակիցը ներկայացնում է գյուղի 2 բնակչուհու՝ Անուշին և Ռուզաննային հաց թխելիս։ Նրանց ամուսինները և եղբայրները, ինչպես և գյուղի այլ տղամարդիկ, տարվա մեծ մասն անցկացնում են «խոպանում»՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Տղամարդկանց սակավության պատճառով մի կին է արածեցնում կովերի նախիրը։

Գյուղի հեքիմի դուստրը՝ Նվարդը



Գյուղի երեխաներից մեկը՝ Լիլիթը, քնել է հոր լուսանկարներով ալբոմը ձեռքին։

Կանայք համերաշխ են միմյանց հետ, հատկապես, երբ բոլորը միասին կարտոֆիլ են հավաքում։




Լիճքը գյուղ է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում՝ գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում։










