Լեհական ամրոցում Հարի Փոթերի երկրպագուների համար «Մոգության դպրոց» է բացվել (լուսանկարներ, տեսանյութ)
Հարի Փոթերի մասին գրքերի երկրպագուների երազանքն իրականություն է դառնում՝ շնորհիվ Դանիայից և Լեհաստանից 2 երիտասարդի։ Լեհական Չոխա ամրոցում նրանք վերստեղծել են Հոգվարթս մոգության դպրոցի մթնոլորտը, գրում է rosbalt.ru-ն։
Այստեղ բոլոր ցանկացողները կարող են մոգության և կախարդանքի կուրսեր անցնել։ «Մոգության և կախարդության դպրոցը» 280 եվրոյի դիմաց (սնունդը և կեցությունը ներառված է) առաջարկում է մոգի թիկնոց և կախարդանքի գիրք։ Այնուհետև մասնակիցները բաժանվում են 5 ֆակուլտետների, ինչը մեկով ավելի է, քան Ջոան Ռոուլինգի գրքերում։
«Զգացողություններն անհավանական են, կարծես ֆիլմում լինեք։ Հարի Փոթերի աշխարհում հայտնվելն ամբողջական է։ Երբեմն մոռանում ես, որ այդ թիկնոցներով մարդիկ հրաշագործներ չեն»,- պատմել է մասնակիցներից մեկը։































