10 հետաքրքիր փաստ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի մասին

12:05 • 15.12.14

Բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենածանր ֆիլմերից մեկը, իրական գլուխգործոց, որը կարևոր է դարձել ոչ միայն սերունդների համար, այլև ամենակարևորը գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի կյանքում։

 

Обозреватель-ը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին, որոնք, հավանաբար, ոչ բոլորը գիտեն։

 

1. Սթիվեն Սփիլբերգը գումար չի վերցրել ֆիլմի համար։ Նա հրաժարվել է՝ ասելով, որ դրանք կլինեն «արյունալի փողեր»։

 

2. Կրակովի գետտոյում տեսարանն օրիգինալ տարբերակում զբաղեցրել է ընդամենը 1 էջ։ Սփիլբերգը վերածել է այն 20 էջի և 20 րոպե էկրանային գործողության՝ «ողջ մնացած մարդկանց վկայությունների հիման վրա»։

 

3. Ռեժիսորը կարող էր անմիջապես Աուշվիցի ներսում նկարահանումներ իրականացնելու թույլտվություն ստանալ, սակայն որոշել է դա չանել՝ հարգելով զոհերի հիշատակը։ Բոլոր տեսարանները նկարահանվել են հատուկ կառուցված վայրում, որը գտնվել է ճամբարի հարևանությամբ։

 

4. «Շինդլերի հրեաների» օրիգինալ ցուցակը հայտնաբերվել է Շինդլերի բնակարանի ձեղնահարկում 1999-ին՝ ճամպրուկում այլ փաստաթղթերի հետ։ Օսկար Շինդլերն ապրել է այնտեղ մինչ մահը՝ 1974թ.։

 

5. Երբ Սփիլբերգն առաջին անգամ ցույց է տվել Ջոն Ուիլյամսին ֆիլմի վերջնական տարբերակը, նա այնքան է հուզվել, որ սենյակից դուրս գալու կարիք է ունեցել։ Վերադառնալով՝ նա Սփիլբերգին ասել է, որ ինքն ավելի լավ կոմպոզիտորի է արժանի։ Սփիլբերգը պատասխանել է. «Ես գիտեմ, սակայն նրանք բոլորն արդեն մահացել են»։

 

6. Ռեժիսորը յուրաքանչյուր օր աշխատանքից հետո դիտել է Seinfeld սերիալը՝ ինչ-որ կերպ տրամադրությունը բարձրացնելու համար։

 

7. Երբ Սփիլբերգը վերադարձել է «Կառլ Սթեյն Լոնգ Բիչ» համալսարան՝ բակալավրի աստիճան ստանալու, այն լքելուց 34 տարի անց, նրա գիտական ղեկավարն ընդունել է այդ ֆիլմը որպես ուսանողական աշխատանք։ Այդ ժամանակ ֆիլմն արդեն ստացել էր «Ոսկե գլոբուս» և 2 «Օսկար»։

 

8. Գոյություն ունի հրեական ավանդույթ, երբ ինչ որ մեկն այցելում է գերեզման, ապա փոքր քար է թողնում գերեզմանաքարի վրա՝ ի նշան հարգանքի։ Դա բացատրում է այն վերջին մասը, երբ դերասանները և «Շինդլերի հրեաները» ծածկում են Շինդլերի գերեզմանը քարերով։

 

9. Այն մարդը, ով ծաղիկ է դնում քարերի վերևում, Լիամ Նիսոնն է, այլ ոչ թե Սթիվեն Սփիլբերգը, ինչպես կարծում են ոմանք։

 

10. Իրական կյանքում ոչ միայն Իցխակ Շտերն է օգնել Շինդլերին ցուցակը կազմելիս։ Այնտեղ է եղել նաև Մարսել Գոլդբերգը։ Շատ ողջ մնացած հրեաներ տհաճությամբ են խոսում նրա մասին, քանի որ վերջինս կաշառքներ է վերցրել՝ ջնջելով կամ ավելացնելով մարդկանց այդ ցուցակում։

 

10 հետաքրքիր փաստ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի մասին