Հունգարացի երգչուհին դատի է տվել Բեյոնսեին և նրա ամուսնուն
Հունգարացի երգչուհի Mitsou-ն դատի է տվել երգչուհի Բեյոնսեին, նրա ամուսնուն՝ Jay-Z-ին, և նրանց պրոդյուսեր Թիմբալենդին Drunk in Love երգի պատճառով, փոխանցում է Газета-ն։
Երգչուհու խոսքով՝ Բեյոնսեի 2013թ. ալբոմից Drunk in Love երգում օգտագործվել են հատվածներ իր՝ 1995թ. Bajba, Bajba Pelem անվանումով երգից։
Երգչուհի Mitsou-ն պահանջում է նաև, որ երգը չհեռարձակեն ռադիոյով և հեռուստատեսությամբ, քանի որ, նրա հավաստմամբ, ձայնագրությունում հնչում է իր ձայնը։










