Կանադայում յուրատեսակ ճարտարապետական լուծումներով ժամանակակից գրադարան կկառուցվի (լուսանկարներ)

12:45 • 16.12.14

REX ճարտարապետական ընկերությունը Կանադայի Կալգարի քաղաքում պատրաստվում է ժամանակակից գրադարան կառուցել, որի շենքը յուրահատուկ նախագիծ ունի, գրում է archdaily.com-ը՝ rex-ny.com-ին հղումով։

 

Գրադարանը դառնալու է քաղաքի գլխավոր գրադարանը և ունենալու է վարչական տարածք, մեծ դահլիճ հանդիսությունների և համերգների համար, դասական և էլեկտրոնային գրքերի մեծաթիվ գրադարան, մանկական գրադարան, գրքերի վաճառքի և օգտագործված հին գրքերի վաճառքի գործակալություն, պատանիների և դեռահասների զվարճանքի կենտրոններ և բացօթյա հանգստավայրեր։

 

Ճարտարապետական ընկերությունից հայտնել են, որ իրենց պատվիրատուն Calgary Municipal Land Corporation-ն է՝ Կալգարիի քաղաքապետարանի ընկերությունը։

 

Ամբողջ կառույցը զբաղեցնելու է 26.600 քմ տարածք, գնահատվում է շուրջ 250 միլիոն կանադական դոլար։  Շենքը կառուցելու համար մրցույթն անցկացվել է 2013-ին, որի արդյունքում էլ հաղթող է ճանաչվել REX ընկերությունը։

 

Շենքի յուրահատկությունն այն է, որ այն կառուցելու տեխնոլոգիան խաղաքարտերի նման միմյանց վրա դարսելն ու ներկառուցելն է։ Քանի որ շինությունը ստանդարտ քառակուսի կամ ուղղանկյուն տեսք չունի, նմանատիպ շենքի կառուցումն իրականացնելու համար օգտագործվելու են 6 հիմնական իրար միացող բլոկներ։

Կանադայում յուրատեսակ ճարտարապետական լուծումներով ժամանակակից գրադարան կկառուցվի (լուսանկարներ)