Զսպել ինքդ քեզ, երբ վիրավորական է, և տեսարաններ չսարքել, երբ ցավ ես զգում, ահա` որն է իդեալական կինը. 21 միտք Կոկո Շանելից
Երիտասարդ Գաբրիել Շանելը, ով աշխատում էր հագուստի գավառական խանութում` որպես վաճառող, ազատ ժամանակ սիրում էր երգել կաբարեում: Նրա սիրելի երգերն էին՝ Ko Ko Ri Ko և Qui qua vu Coco երգերը, որի համար էլ նրան տվեցին Կոկո մականունը: Հայտնի երգչուհի նա այդպես էլ չդարձավ, և դա, թերևս, ավելի լավ էր: Չէ՞ որ ի դեմս Կոկոյի` աշխարհը ձեռք բերեց լեգենդար կուտյուրյեի, ով ամբողջովին փոխեց նորաձևության և հասարակության մեջ կնոջ դերի մասին պատկերացումները: Նա աշխարհին նվիրեց փոքրիկ սև զգեստն ու Chanel № 5 օծանելիքը: Կոկոյի պատմության մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով բոլոր ժամանակների ամենահայտնի ու խելացի կանանցից մեկի փայլուն մտքերը:
Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի իջեցնել դրանք:
20 տարեկանում դուք ունեք այն դեմքը, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում` այն դեմքը, որը ձուլել է կյանքը, իսկ 50 տարեկանում` այն, որին դուք արժանի եք:
Եթե ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել:
Ընդունված է կարծել, որ շքեղությունը աղքատության հակադրությունն է: Ո'չ, շքեղությունը գռեհկության հակադրությունն է:
Գեղեցկության մասին հոգալ պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի շպար չի օգնի:
Ասում են, որ կանայք հագնվում են կանանց համար, որ նրանց ոգևորում է մրցակցության ոգին: Դա ճիշտ է, սակայն եթե աշխարհի երեսին տղամարդ չմնար, նրանք կդադարեին հագնվել:
Եթե ձեզ իր տեսքով հիացրել է որևէ կին, բայց դուք չեք կարողանում հիշել, թե ինչ է եղել նրա հագին, ապա նա կատարյալ է հագնված:
Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ. կարելի է հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ` 40-ում և մնալ անդիմադրելի մինչև կյանքի վերջ:
Եթե առանց թևերի ես ծնվել, մի խանգարիր դրանց՝ աճել:
Գեղեցկությունը մեզ պետք է, որ մեզ սիրեն տղամարդիկ, իսկ հիմարությունը, որ մենք սիրենք տղամարդկանց:
Նորաձևությունն անցնում է, ոճը` մնում:
Կան մարդիկ, ովքեր փող ունեն, և կան հարուստ մարդիկ:
Գեղեցիկ են միայն այն աչքերը, որոնք քնքշությամբ են նայում:
Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի ու չգերազանցված աքսեսուար է: Այն տեղեկացնում է կնոջ հայտնվելու մասին և հիշեցնում նրա մասին, երբ նա արդեն գնացել է:
Կինը այնպես պետք է հագնվի, որ հաճելի լինի հանել նրա հագուստը:
Իսկական մեծահոգությունն այն է, երբ ներում են ապերախտությունը:
Զսպել ինքդ քեզ, երբ վիրավորական է, և տեսարաններ չսարքել, երբ ցավ ես զգում. ահա թե որն է իդեալական կինը:
Ոչ բոլոր կանայք են գեղեցիկ ծնվում, սակայն եթե նրանք գեղեցիկ չեն դառնում 30 տարեկանում, ապա նա պարզապես անխելք են:
Որքան վատ են գնում աղջկա գործերը, այնքան ավելի լավ տեսք պետք է նա ունենա:
Տգեղ կանայք չեն լինում, լինում են ծույլերը:
Ինձ համար միևնույն է` ինչ եք իմ մասին մտածում, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:










