Ուկրաինայում իրադարձությունները կրկնում են Հարավսլավիայի մասնատման սցենարը. Կուստուրիցա
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, կրկնում է իրադարձությունները, որոնց հետևանքով Հարավսլավիան մասնատվեց։ Նման կարծիք է հայտնել սերբ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան, ով այժմ գտնվում է Ռուսաստանում՝ բարեգործական համերգ տալու նպատակով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Դա կրկնվող սցենար է, որը կարելի է համեմատել այն ամենի հետ, ինչպես մասնատվեց Հարավսլավիան։ Եվ դրա վերջը ոչ ոք չի կարող կանխատեսել։ Վտանգը նաև այն է, որ պատերազմը մոտենում է ռուսական սահմաններին»,- ասել է ռեժիսորը։










