Սկսվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի տոմսերի վաճառքը

10:13 • 16.12.14

Վաճառքի է հանվել «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի մոտ 100.000 տոմս, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։

 

14-ից մինչև 390 եվրո արժողությամբ տոմսերը նախատեսված են 9 համերգի համար, ներառյալ՝ 2 կիսաեզրափակիչները, որոնք կայանալու են մայիսի 19-ին և 21-ին, ինչպես նաև եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Տոմսերի հաջորդ խմբաքանակը վաճառքի կհանվի մայիսին։

 

Արդեն 60-րդ երգի մրցույթը հաջորդ տարի կանցկացվի Վիեննայում, քանի որ այս տարի մրցույթում հաղթել էր ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստը։

Սկսվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի տոմսերի վաճառքը