«Քամուց քշվածները» ֆիլմը 75 տարեկան է. փաստեր և լուսանկարներ
Ամերիկյան մեծագույն բլոքբաստերը՝ «Քամուց քշվածները» ֆիլմն այսօր 75 տարեկան է: Այս մասին հայտնում է CNN-ը՝ ի մի բերելով մի շարք անհայտ փաստեր:
Եվ այսպես՝ «Քամուց քշվածների» անդրանիկ ցուցադրությունը կայացել է 1939-ի դեկտեմբերի 15-ին՝ Ատլանտայի Loews Grand Theater կինոթատրոնում:
Ամերիկյան լրատվամիջոցի համար ֆիլմն այսօր արդիական է ո'չ միայն իր պատմականությամբ, այլև` նրանով, որ անգամ 2014-ին ԱՄՆ-ում ակտուալ են ռասիզմի հետ կապված խնդիրները: Գրքի սևամորթ հերոսները՝ ստրուկներն ու աղախինները, «ռասիզմի քայլող օրինակներ» են համարվում: Ֆիլմի դեմ ցույցեր են եղել մի քանի քաղքներում:
Իսկ Սքարլեթի դայակին մարմնավորած Օսկարի արժանացած սևամորթ դերասանուհի Հեթի ՄքԴենիելը մյուս աստղերի հետ չի կարողացել անգամ այցելել ֆիլմի պրեմիերային՝ այն ժամանակ գործող ռասսայական սեգրեգացիայի մասին օրենքների պատճառով:

Այլ փաստերից աղբյուրը նշում է այն, որ էկրանավորումը անհավանականորեն հավատարիմ է մնացել գրքին՝ Մարգարեթ Միտչելի 1936-ի 1,037 էջանոց երկին: Ֆիլմի դուրս գալուն այն ժամանակ սպասել է 56,500,000 մարդ:
Գիրքն իր հերթին մեծ բեսթսելլեր է դարձել, սակայն չի ունեցել այն համաշխարհային հռչակը, ինչ ֆիլմը:
Ներկայում ֆիլմը 157-րդն է Internet Movie Database-ում աշխարհի 250 լավագույն ֆիլմերի ցանկում՝ զիջելով «Կնքահորը», «Շինդլերի ցուցակին», «Մարտական ակումբին» և շատ այլոց:
Ֆիլմի տևողությունն է 222 րոպե, այսինքն` երեք ժամ և 42 րոպե:
Սքարլեթ Օ՛Հարային մարմնավորած Վիվիեն լիի այս կոստյումը համարվում է Հոլիվուդի թերևս ամենաճանաչված կոստյումը: Դա և այլ պաշտամունքային կոստյումներ ներկայացվելու են ֆիլմի այս հոբելյանի առիթով:





Քլարք Գեյբլը՝ ժամանակի ամենահայտնի դերասաններից, ստորագրում է ֆիլմում իր մասնակցության պայամանագիրը:

Ֆիլմի պրոդյուսեր Սելզնիքն ու ռեժիսոր Ջորջ Քյուքորը պետք է ամերիկացիներին անհայտ բրիտանացի դերասանուհի Վիվիեն Լիին ընտրեին՝ որպես Սքարլեթի դերակատարուհի:

Թե' պրոդյուսերը, թե' ռեժիսորը, թե' Լին պետք է հաջորդ տարի արժանանային ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի:

Իսկ համբույրի այս տեսարանը պետք է դառնար ամենահայտնիներից մեկը ամբողջ կինոյի պատմության մեջ:










