Քիչ հայտնի փաստեր «Հոբիթ» ֆիլմի մասին

11:51 • 16.12.14

Հեքիաթային «Հոբիթ» եռապատումն ամենաթանկ կինոնախագծերից է պատմության մեջ։ Այդ ֆիլմերի հաջողությունն ապահովված է նախապես, սակայն քչերը գիտեն՝ որքան ուժ և աշխատանք է պահանջվել դրանք ստեղծելու համար։

 

luxlux.net-ը ներկայացնում է քիչ հայտնի փաստեր և թվեր, որոնց շնորհիվ ստեղծվել է հեքիաթային ֆիլմը։

 

«Հոբիթ»-ի ընդհանուր բյուջեն դարձնում է այն ամենաթանկ նախագծերից մեկը՝ 790 մլն դոլար։

Բոլոր կերպարները շատ յուրահատուկ են։ Զարմանալի չէ, որ նրանց ստեղծման համար օգտագործվել են առանձնահատուկ կեղծամներ՝ մոտ 752 տարբեր կեղծամ։

 

Պահանջվել է 115 վարորդ՝ դերասաններին և նկարահանող խմբին Նոր Զելանդիայում տեղափոխելու համար։

 

Ֆիլմի 2-րդ մասում Սմոուգ վիշապը հսկում է ոսկե մետաղադրամների լեռը։ Ամեն ինչ բնական ստանալու համար ստեղծվել է 170.000 մետաղադրամ։

Յուրաքանչյուր թզուկի համար պատրաստվել է 8 մորուք, որոնց ընդհանուր երկարությունն ավելի քան 7 կմ է։ Ընդհանուր ստեղծվել է 263 մորուք։ Իսկ այդ հայտնի 13 թզուկների դերը կատարել է 165 մարդ։

 

«Հոբիթ» ֆիլմերում ներկայանում է ընդամենը 6 կանացի կերպար, որոնք գոյություն չունեն վիպակում։

Քիչ հայտնի փաստեր «Հոբիթ» ֆիլմի մասին