Համացանցում հայտնվել է «Հարցազրույց» ֆիլմից Կիմ Չեն Ընի սպանության տեսարանը (տեսանյութ)

14:26 • 16.12.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության տեսարանը «Հարցազրույց» ֆիլմից, որի պրեմիերան ԱՄՆ-ում պետք է կայանա 2014թ. դեկտեմբերի 25-ին, հրապարակվել է Gawker բլոգում, փոխանցում է Лента-ն։

 

Հոլովակի հերոսը, ով մարմնավորում է Կիմ Չեն Ընին, թռչում է ինքնաթիռով։ Հանկարծակի այն հրդեհվում է և պայթում։ Տեսարանում երևում է, թե ինչպես է կրակը հասնում հերոսին, ինչից հետո նրա գլուխը մասնատվում է։ Հոլովակում հնչում է Քեթի Փերիի Fireworks երգը։

 

Բլոգում նշվում է, որ հոլովակը հայտնաբերվել է Sony ընկերության վրա կիբերհարձակումներից հետո։ Հրապարակվել է նաև ընկերության ղեկավարության նամակագրությունը, որտեղից պարզ է դառնում, որ մահվան տեսարանը ցանկացել են ավելի արյունալի նկարահանել, սակայն հետո որոշել են փոխել։

 

Հոլովակը կարելի է դիտել այստեղ։

Համացանցում հայտնվել է «Հարցազրույց» ֆիլմից Կիմ Չեն Ընի սպանության տեսարանը (տեսանյութ)