«Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» և «Մալեֆիսենթ» ֆիլմերը հավակնում են «Օսկարի»՝ լավագույն գրիմի համար
Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն գրիմ և սանրվածք» անվանակարգին հավակնում է 7 ֆիլմ, գրում է Газета-ն։
Կարճ ցուցակում հայտնվել են «Սթիվեն Հոքինգի տիեզերքը», «Մալեֆիսենթ», «Նոր Սարդ-մարդը», «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»», «Նոյ», «Աղվեսներ որսացողը» և «Գալակտիկայի պահապանները» ֆիլմերը։
Հունվարի 10-ին կինոակադեմիան կդիտի հատվածներ բոլոր 7 ֆիլմերից և կընտրի 3-ը, որոնք էլ կհավակնեն «Օսկար» մրցանակի՝ լավագույն գրիմի և սանրվածքի համար։
87-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 22-ին։










