Երգչուհի Ռիհանան նշանակվել է Puma-ի կրեատիվ տնօրեն և նոր դեմք

22:25 • 16.12.14

Բարբադոսցի երգչուհի Ռիհանան նշանակվել է գերմանական Puma մարզական ապրանքանիշի կրեատիվ տնօրեն: Այս մասին հայտնում է The Independent-ը: Երգչուհին հանդես կգա նաև որպես ապրանքանիշի գովազդային դեմք:

 

Սա Ռիհանայի մեծագույն խիզախումն է նորաձևության ասպարեզում, իր գնահատականն է տալիս աղբյուրը: Իսկ ըստ Wall Street Journal-ի՝ նման վառ աստղի միջոցով Puma-ն փորձում է նոր փայլ հաղորդել իր խամրող հռչակին:

 

Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է, որ 26-ամյա աստղը «Puma-ի հետ կաշխատի՝  Puma-ի դասական ոճի առաջարկի դիզայնն անելու և  ըստ պատվերի առաջարկ ներկայացնելու, նորը ստեղծելու համար»: Լրատվամիջոցները մանրամասնում են, որ Ռիհանան կզբաղվի կոնկրետ Puma-ի ֆիթնեսի և մարզումների հավաքածուներով, կանանց համար հավաքածուների կոշկեղենով:

 

Այժմ երգչուհին Գերմանիայում է, կայացել է նրա առաջին հանդիպումը Հերցոգենաուրախում՝  ապրանքանիշի կենտրոնական գրասենյակում:

 

Նախկինում Ռիհանան համագործակցել էր նորաձևության աշխարհի այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են՝ River Island-ը, Mac Cosmetics-ը, Giorgio Armani-ն, Balmain-ը և Gucci-ն:

Երգչուհի Ռիհանան նշանակվել է Puma-ի կրեատիվ տնօրեն և նոր դեմք