Բրեդ Փիթը՝ Ջոլիի նկարահանած ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդում կայացել է հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի նկարահանած նոր՝
«Անկոտրումը» ֆիլմի պրեմիերան, որին, սակայն, ռեժիսորը ներկա չի եղել:
Ինչպես նշում է tatler.ru-ն, Ջոլիի բացակայության պատճառը ջրծաղիկ հիվանդությունն է: Սակայն շրջանառվում է նաև այն վարկածը, ըստ որի՝ Ջոլին չի ցանկանում հանրության մեջ հայտնվել, քանի դեռ կինոքննադատները «բզկտում» են նրա նկարահանած ֆիլմը:
Այնուհանդերձ, «Անկոտրումի» հոլիվուդյան պրեմիերային ներկա են եղել շատ հայտնի կինոգործիչներ (Լյուկ Բեսոն, Կիրսթեն Դանստ, Գարեթ Հեդլունդ), որոնց թվում է եղել Ջոլիի ամուսինը` դերասան Բրեդ Փիթը:
Հայտնի սրտակերը կարմիր գորգին է հայտնվել իր երեխաներից 3-ի` Շայլոյի, Պակսի ու Մեդոքսի հետ:
















