Դերասան Ջոնաթան Ռիս Մեյերսն ամուսնանում է. ԶԼՄ-ներ
Բրիտանացի դերասան Ջոնաթան Ռիս Մեյերսը, ով կինոաշխարհի ամենահայտնի սրտակերներից է, որոշել է վերջ տալ ամուրի լինելուն և ընտանիք կազմել:
Ինչպես նշում է tatler.ru-ն, անցած հանգստյան օրերին դերասանն ու նրա ընկերուհին` Մարա Լեյնը, Լոս Անջելեսում ներկա են եղել մի համերգի, որի ժամանակ Լեյնն իր ձախ ձեռքին կրել է խոշոր ադամանդե մատանի:
Սպասվելիք ամուսնության լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն, դատելով սիրահար զույգի մտերմության աստիճանից, ամեն ինչ գնում է դեպի հարսանիք:













