Լեոնարդո դա Վինչին «Վաղ Մոնա Լիզան» սկսել է նկարել հայտնի գլուխգործոցից 10 տարի առաջ
Արվեստի սիրահարները Սինգապուրում 2 ամիս շարունակ կարող են հիանալ «Մոնա Լիզայի» կրկնօրինակով։
«Վաղ Մոնա Լիզա» կտավը համարվում է մարդկության պատմության ամենահայտնի նկարի՝ «Մոնա Լիզա»-ի ճիշտ կրկնօրինակը, որն այժմ պահվում է Փարիզի Լուվր թանգարանում, գրում է Комсомольксая правда-ն։
Մանրակրկիտ ուսումնասիրություններն ու վերլուծություններն ապացուցում են, որ «Վաղ Մոնա Լիզա»-ն պատկանել է Լեոնարդո դա Վինչիի վրձնին և որ նա սկսել է նկարել այն 1503-ին, այսինքն՝ «ուշ» համարվող աշխատանքից 10 տարի առաջ, սակայն կտավն այդպես էլ չի ավարտել։
1778-ին նկարը գնել է անգլիացի մի պալատական։ 1913-ին հավաքորդ և արվեստի գիտակ Հյու Բլեյքերը գնել է այն՝ Լոնդոնում գտնվող իր արվեստանոցում վերականգնելու համար։ Այնուհետ կտավը մի քանի անգամ փոխել է տերերին։
Սինգապուրում ցուցադրությունը կտևի մինչև 2015թ. փետրվարի 11-ը, ինչից հետո այն կտեղափոխվի Եվրոպա։










