Ջենիֆեր Էնիսթոնը խոսել է մայր չդառնալու պատճառով առաջացած ցավի մասին

13:05 • 17.12.14

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը խոսել է բավական անձնական թեմայի` երեխա չունենալու շուրջ` կիսվելով իր մտքերով ու զգացողություններով:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 45-ամյա դերասանուհին ասել է, որ իր համար շատ ծանր է լսել այն տեսակետը, թե իբր ինքը զոհել է մայր դառնալու բերկրանքը հանուն հոլիվուդյան կարիերայի ու փողի:

 

Նա պատմել է, որ երեխա չունենալու պատճառով ինքն անընդհատ ճնշման տակ է:

 

«Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ճնշում են ինձ` ասելով, որ ես ձախողակ եմ, քանի որ մայրության փոխարեն ընտրել եմ կարիերան: Չեմ կարծում, որ դա արդարացի է: Եթե դու անձամբ չես ծննդաբերել, դա չի նշանակում, որ մայրություն չես անում. դու հոգ ես տանում շների, ընկերների, նրանց երեխաների մասին»,-ասել է «Ընկերներ» սերիալի աստղը:

 

Նա հավելել է, որ այդպիսի վերաբերմունքն իր համար շատ վիրավորական է:

Ջենիֆեր Էնիսթոնը խոսել է մայր չդառնալու պատճառով առաջացած ցավի մասին