Կինոօպերատորը խեղդվել է Ջեկի Չանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների ժամանակ
Կինոօպերատոր Չան Քվոկ-Հունգը խեղդվել է Ջեկի Չանի մասնակցությամբ մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով South China Morning Post-ին:
51-ամյա Չան Քվոկ-Հունգը խեղդվել է ջրում աշխատանքի ժամանակ: Նա նկարահանելիս է եղել Ռենի Հարլինի «Հետքերով» ֆիլմի դրվագը, երբ նավը, որի վրա գտնվել է նա և նկարահանող խմբի ևս յոթ անդամ, շրջվել է Լանտաու կղզու մոտակայքում:
Դեպքի մյուս մասնակցիները չեն տուժել և լողալով ափ են հասել: Ջեկի Չանն այդ ժամանակ նավի վրա չի եղել:










