Ռինգո Սթարը ներառվել է ԱՄՆ-ի «Ռոքնռոլի փառքի սրահում»

10:09 • 17.12.14

The Beatles աշխարհահռչակ խմբի նախկին անդամ Ռինգո Սթարը (իրական անունը՝ Ռիչարդ Ստարկի) ներառվել է «Ռոքնռոլի փառքի սրահում»՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, գրում է TASS գործակալությունը։

 

Այս մասին հայտնել են կազմակերպության կազմկոմիտեի ներկայացուցիչները։

 

Պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2015-ի ապրիլի 18-ին, որին կմասնակցեն նաև Green day պանկ խումբը, ռոք երաժիշտ Լու Ռիդը և այլ կատարողներ։

 

Փառքի սրահում երգիչ կամ խումբ ներառելու համար պետք է նրանց առաջին ձայնագրությունից անցած լինի առնվազն 25 տարի։

Ռինգո Սթարը ներառվել է ԱՄՆ-ի «Ռոքնռոլի փառքի սրահում»