Բիոնիկ ոտք ունեցող Վիկտորյա Մոդեստան փոփ աստղ է դարձել (տեսանյութ, լուսանկարներ)

16:13 • 17.12.14

Վիկտորյա Մոդեստան ծագումով լատվիացի երգչուհի է, ով արագորեն հայտնի է դարձել իր յուրօրինակ կատարումների և բիոնիկ ոտքի շնորհիվ, որը գեղեցիկ բեմականացմամբ օգտագործվել է նրա երգի տեսահոլովակում, գրում է metro.co.uk-ը։

 

Վիկտորյայի ձախ ոտքը վնասված է եղել, և նա դժվարություններ է ունեցել քայլելու և հավասարակշռությունը պահելու հետ կապված, որի հետևանքով նա իր կամքով որոշել է հեռացնել իր ոտքի ծնկից ներքև հատվածը՝ 15 անհաջող վիրահատություններից հետո։

 

Նա տխրելու և անհաջողակ զգալու փոխարեն շարունակել է պայքարել և զբաղվել նրանով, ինչ սիրում է՝ երաժշտությամբ։

 

Հաշմանդամություն ունենալու փաստը 26-ամյա երիտասարդ կնոջը չի կանգնեցրել հաջողության հասնելու գործում. Channel 4 հայտնի բրիտանական հեռուստաընկերությունը ցուցադրել է նրա տեսահոլովակը։

 

Տեսահոլովակի դրվագներից մեկում նրա ոտքի պրոթեզն ամբողջությամբ պատված է Սվարովսկի քարերով։

 

Նրա հագուստը պատրաստել է մոդելավորող Վիվյեն Վեսթվուդը, իսկ տեսահոլովակի վերջում նա կատարում է գեղեցիկ պար իր ոտքի համար հատուկ ստեղծված սրածայր պրոթեզով։ 

(Picture: Youtube)

The sexy new 'bionic' pop star of the future has arrived

(Picture: Youtube)

(Picture: Youtube)

(Picture: Youtube)

fey4q

(Picture: Youtube)

fey2o

Բիոնիկ ոտք ունեցող Վիկտորյա Մոդեստան փոփ աստղ է դարձել (տեսանյութ, լուսանկարներ)