Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում նոր քանդակ կհայտնվի՝ ձիու կմախքի տեսքով
2015թ.-ի մարտի սկզբին Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում կապույտ աքլորի արձանին կփոխարինի բրոնզե ձիու կմախքը, հայտնում է ТАСС գործակալությունը։
Այն կփոխարինի կապույտ գույնի ներկված հսկա աքլորին, որը գերմանացի քանդակագործ Կատարինա Ֆրիտչի աշխատանքն է և խորհրդանշում է դրական տրամադրվածությունը։
Ձիու կմախքը հրապարակում տեղադրվող արդեն տասներորդ քանդակը կլինի։ Այն պաշտոնապես տեղադրվելու է 2015-ի մարտի 5-ին։










