Ռուսաստանցի լուսանկարիչների՝ շաբաթվա 25 լավագույն աշխատանքը Adme-ի մրցույթից
Adme.ru-ն ի մի է բերել շաբաթվա 25 լավագույն լուսանկարները, որոնք հեղինակել են ռուսաստանցի լուսանկարիչները:
Ներկայացված լուսանկարները մրցույթից են, որը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը և որի նպատակն է՝ ցուցադրել շնորհաշատ հեղինակների լուսանկարները և պարգևատրել նրանց՝ ուշադրությամբ և նյութապես:
Լուսանկարներն ընտրվել են ներկայացված բազմաթիվ աշխատանքներից: Դրան զուգահեռ աճում է նաև պարգևատրման չափը, որը ներկա դրությամբ կազմում է 1 622 550 ռուբլի. պարգևավճարը գոյանում է հայտերի հետ արվող վճարումներից, որ կազմում է 300 ռուբլի:
Աշխատանքներն ընդունվում են մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը:



































