Չերչիլի վրձնած կտավը աճուրդում վաճառվել է 1.8 մլն ֆունտ ստերլինգով

08:41 • 18.12.14

Լոնդոնում Sotheby`s աճուրդում 1.8 մլն ֆունտ ստերլինգով վաճառվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած «Ոսկե ձկնիկներով լճակը Չարտվելում» կտավը:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դա ռեկորդային գին է վարչապետի կտավների համար: Դրա նախնական գինը եղել է 400-600 հազար ֆունտ ստերլինգ:


Աճուրդին ներկայացվել է նրա հեղինակած 15 նկար, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 300 իր, որոնք կապ են ունեցել մեծ անգլիացու անվան հետ։ Դրանց մեջ են մտել նաև սիգարների տուփը, ելույթների, նրա գործընկերներից ու ենթականերից ստացած նվերները:


Ընդհանուր առմամբ այդ հավաքածուի վաճառքից ստացվել է 15.44 մլն ֆունտ ստերլինգ:

 

Չերչիլի վրձնած կտավը աճուրդում վաճառվել է 1.8 մլն ֆունտ ստերլինգով