Անջելինա Ջոլին «լուրջ խելքը գցել է». նոր «Կլեոպատրայի» պրոդյուսերի սկանդալային նամակագրությունը շարունակություն ունի
The Independent-ը հայտնում է, որ Sony Pictures-ի համանախագահ Էյմի Պասկալի և պրոդյուսեր Սքոթ Ռուդինի սկանդալային նամակագրությունը շարունակություն ունի, և դրանում կրկին թիրախը ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին է:
Անխնա քննադատելով Ջոլիին՝ Ռուդինն ասել է, որ նա «լուրջ խելքը գցել է»:
Ռուդինը այն ֆիլմի պրոդյուսերներից է, որում Ջոլին պետք է մարմնավորեր Եգիպտոսի լեգենդար թագուհի Կլեոպատրային: Մեծ աղմուկ բարձրացրած էլեկտրոնային նամակում, որ հրապարակել էին հաքերները, Ռուդինը Ջոլիին «լկտի լակոտ» էր անվանել, նշել, որ նա «մինիմալ տաղանդ ունի»:
Նամակագրությունից հայտնի էր դարձել, որ Պասկալն ու Ռուդինը փորձել են Ջոլիին համոզել նոր «Կլեոպատրան» նկարել ըստ Շեքսպիրի «Անտոնիոս և Կլոեոպատրայի»:
Sony Pictures-ը ներողություն է խնդրել այս նամակագրության համար:










