ԱՄՆ-ում հայտնաբերվել են Շագալի և Ռիվերայի գողացված կտավները
Լոս Անջելեսում ձերբակալվել է մի տղամարդ, ով փորձել է վաճառել արվեստի 9 գործ, որոնք գողացված են եղել 2008-ին, գրում է Газета-ն։
Կտավների ընդհանուր արժեքը գնահատվում է 10 մլն դոլար։
Նկարները, որոնց թվում կան նաև Մարկ Շագալի և Դիեգո Ռիվերայի աշխատանքները, հայտնաբերվել են Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում՝ ոստիկանության և ՀԴԲ-ի համատեղ գործողությունների արդյունքում։
Նկարները գտնվել են 45-ամյա Ռաուլ Էսպինոսայի մոտ, ով փորձել է վաճառել աշխատանքներն առձեռն 700.000 դոլարով։
2008-ին Էնսինո քաղաքում անձնական հավաքածուից գողացվել էր 12 արվեստի գործ, որոնցից 3-ը դեռևս չեն հայտնաբերվել։










