Sony-ն չեղյալ է հայտարարել Կիմ Չեն Ընի սպանության մասին ֆիլմի պրեմիերան
Sony Pictures կինոընկերությունը պաշտոնապես հրաժարվել է կինոթատրոններում դեկտեմբերի 25-ին «Հարցազրույց» (The Interview) ֆիլմի ցուցադրումից, գրում է lenta.ru-ն:
Ընկերությունը նման որոշում է կայացրել ֆիլմի ցուցադրությունից ամերիկյան ցանցային կինոթատրոնների մեծ մասի հրաժարվելու առնչությամբ, ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
«Մենք խորապես վշտացած ենք ֆիլմի տարածումը կանխելու և մեր ընկերությանը վնաս հասցնելու փորձի պատճառով»,- ընդգծված է փաստաթղթում:
Այնուամենայնիվ, Variety ամսագրի աղբյուրների տվյալներով՝ կինոընկերությունը կարող է սկսել տարածել ֆիլմը սկավառակների վրա:
«Հարցազրույցը» ֆիլմի սյուժեն հիմնված է երկու լրագրողների արկածների վրա, որոնք հնարավորություն են ստանում Կիմ Չեն Ընից հարցազրույց վերցնել: Հյուսիսային Կորեա մեկնելուց առաջ նրանց հավաքագրում է ԱՄՆ հատուկ ծառայությանը և հրաման տալիս սպանել ԿԺԴՀ-ի առաջնորդին:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները դատապարտել են ֆիլմը՝ ընդգծելով, որ այն ցույց է տալիս ԱՄՆ կառավարության և ամերիկյան հասարակության հուսահատությունը: ԱՄՆ-ում կինոքննադատներն իրենց հերթին շատ բացասական կարծիքներ են հայտնել «չափազանց թեթևամիտ սյուժեի առնչությամբ»:










