Ferrari-ի ձին, Ford-ի կարիճը, Renault-ի օձը և այլ կենդանական քանդակներ` պատրաստված հին անվադողերից (լուսանկարներ)
Boredpanda.com-ը ներկայացրել է Պտղոմեոս Էլրինթոնի աշխատանքները, որոնք չեն կարող աչքի չընկնել իրենց յուրահատկությամբ: Անգլիացի նկարիչը գիտի` ինչպես օգտագործել անվադողերն ու անվահեծերը, որոնք հաճախ դեն են նետվում, երբ այլևս պիտանի չեն:
Անգլիացին վերջին 12 տարին անցկացնում է՝ վերամշակելով հին անվադողերը և դրանցից գեղեցիկ ու ոճային կենդանական քանդակներ պատրաստելով: Անպիտան իրերից պատրաստված գործերը նա վաճառում է 200-10 000 դոլարով:





























