Պաուլո Կոելյոն 100.000 դոլար է առաջարկել Կիմ Չեն Ընի մասին ֆիլմը գնելու համար
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն 100.000 դոլար է առաջարկել Sony ընկերությանը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին «Հարցազրույց» ֆիլմի իրավունքը գնելու համար, փոխանցում է Газета-ն։
«Պատրաստ եմ վճարել 100.000 դոլար՝ ահաբեկչական սպառնալիքներին «ոչ ասելու» իրավունքի համար»,- գրել է Կոելյոն Twitter-ում։
Նա նշել է, որ առաջարկը կգործի մինչև շաբաթ, իսկ դրական պատասխանի դեպքում ինքն անվճար կտեղադրի ֆիլմն իր բլոգում։
Հայտնի է, որ Sony ընկերությունը հրաժարվել է «Հարցազրույց» ֆիլմի հետ կապված բոլոր պլաններից։










