Հայտնաբերվել են Քյոլնի տաճարի նախկինում անհայտ գծագրերը
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի Հենրիխ Հեյնեի անվան համալսարանի գրադարանում հայտնաբերվել է Քյոլնի տաճարի ճարտարապետական նկարը՝ արված 14-րդ դարում, հայտնում է Deutsche Welle-ն։
Մինչ օրս այդ գծագրերի մասին ոչինչ հայտնի չի եղել, քանի որ դրանք օգտագործվել են որպես շապիկ 12-րդ դարի ձեռագրերի համար։ Գծագրերում պատկերված են տաճարի արտաքին մասի արևմտյան աշտարակի 3-րդ և 4-րդ հարկերի շինարարության չիրագործված պլանները։ Այդ պլանների մասին մինչ օրս քիչ տվյալներ են եղել, նշում են համալսարանում։
Քյոլնի գլխավոր տաճարի շինարարությունն իրականացվել է 2 փուլով՝ 1248-1530-ականներին և 1842-1880-ականներին։ Շինարարության ավարտից հետո 157 մետր երկարությամբ տաճարը 4 տարի շարունակ համարվում էր աշխարհի ամենաբարձր շինությունը։ Այսօր այն բարձրությամբ 2-րդն է Եվրոպայում և 3-րդը՝ աշխարհում։










