Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը քննադատել է ցեղասպանությունը ժխտող թուրք գիտնականին
1915թ.-ի մասին ֆիլմի հեղինակ Ֆաթիհ Աքընը Գերմանիայի թուրքական համայնքի նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Հաքքը Քեսիքին խիստ քննադատության է ենթարկել, պահանջելով, որ իր էլեկտրոնային հասցեն հանի իր հասցեների ցանկից, որպեսզի նրանից այլևս էլեկտրոնային նամակներ չստանա:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Demokrat Haber կայքը, Ֆաթիհ Աքընը նշել է, որ նրա քաղաքական բնույթի հաղորդագրություններն այլևս չի ցանկանում ստանալ:
«Ես 1915թ.-ի դեպքերը բնութագրում եմ որպես Ցեղասպանություն: Ձեր մտածածներն ու ուղարկած ձեր մեկնաբանությունները ինձ ստիպում են գրել այս պատասխանը: Կարծում եմ տեղյակ եք իմ նկարահանած"The Cut" ֆիլմի մասին: Գուցե տեղյակ եք նաև մամուլում այդ մասին ասածներիցս: Ես ձեր տեսակետը չեմ կիսում: Հուսամ խնդրանքս հաշվի կառնեք»,-գրել է Աքընը:
Հաքքը Քեսիքը 1968թ.-ից ի վեր բնակվում է Գերմանիայում և դասավանդել է Համբուրգի համալսարանում1980-2010թթ.-ին: Նա համարվում է 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը պատմաբաններին թողնելու թեզի առաջին պաշտպաններից մեկը:










