Հոլիվուդը փակում է Հյուսիսային Կորեայի հետ կապված բոլոր նախագծերը՝ ահաբեկչական սպառնալիքների պատճառով

09:51 • 19.12.14

«Հարցազրույց» ֆիլմի հետ կապված տխուր պատմությունը «հարվածել» է ոչ միայն Sony ընկերությանը, այլև ամբողջ հոլիվուդին։ New Regency ընկերությունը սառեցրել է «Փհենյան. Ճանապարհորդություն դեպի Հյուսիսային Կորեա» ֆիլմի արտադրությունը, որը պետք է նկարահաներ ռեժիսոր Գոռ Վերբինսկին, գրում է Обозреватель-ը։


Ֆիլմը պետք է լիներ նկարիչ Գայ Դելիլի վեպի էկրանավորումը։ Կոմիքսում հեղինակը ծաղրական տոնով պատմում է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում իր ճանապարհորդության մասին, և այն մասին, թե ինչպիսի բյուրոկրատական բարդությունների է նա բախվել այնտեղ։


Գլխավոր դերը պետք է կատարեր կատակերգու Սթիվ Քարելը։ Նկարահանումները նախատեսված էին 2015-ի մարտին։


«Հեգնական եմ համարում այն, որ վախը զրկում է հնարավորությունից պատմել մի պատմություն այն մասին, թե ինչպես ենք մենք փորձում հաղթահարել վախը»,- ասել է Վերբինսկին։

Հոլիվուդը փակում է Հյուսիսային Կորեայի հետ կապված բոլոր նախագծերը՝ ահաբեկչական սպառնալիքների պատճառով