Ճապոնացիները դաշնամուր են ստեղծել, որը նվագելու համար ձեռքեր անհրաժեշտ չեն
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի մասնագետները մշակել են յուրահատուկ համակարգ, որը թույլ է տալիս դաշնամուր նվագել՝ չօգտագործելով ձեռքերը, գրում է rosbalt.ru-ն։
Նվագելիս դաշնակահարը պետք է հատուկ ակնոց դնի, որը զգայուն սենսորների օգնությամբ հետևում է աչքերի շարժմանը։ Նվագողն իր առաջ տեսնում է ստեղներ, որոնք նշանակում են ոչ թե առանձին նոտաներ, այլ ամբողջ ակորդ, և պետք է հաջորդաբար նայի նրանց վրա, որպեսզի դրանք նվագեն։ Նման մեթոդը թույլ է տալիս դեռևս միայն ակորդներնվագել, այլ ոչ մեղեդի։
Համալսարանում հույս ունեն, որ իրենց մշակումից կօգտվեն հատկապես հաշմանդամները։
Մասնագետները հայտնել են նաև, որ մոտ ժամանակում մտադիր են ստեղծել նույնատիպ համակարգ, որը թույլ կտա նվագել այլ գործիքներ, մասնավորապես՝ կիթառ։










